Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:22 18-04-2024

Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Այս մասին նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք: Կարո՞ղ ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը։ Դուք հիմա ինձ կարաք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորո՞ւմ ես, որ տենց ըլնելու ա»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց ես գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան