Ներքին 2 տարի առաջ - 17:35 17-04-2024

Դերասանները փոշմանե՞լ են Թավշյա հեղափոխությանը մասնակցելու համար 

Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովում ընտրվեց վարչապետ, որի դեմ պայքարի նպատակով էլ Նիկոլ Փաշինյանի և այլ ընդիմադիր գործիչների կողմից ծավալվեց Թավշյա հեղափոխությունը։

Չնայած պայքարին միացել էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այնուամենայնիվ՝ դրա առաջին շարքերում կանգնած մի շարք հայտնի դեմքեր այսօր լուռ են և իրենց լռությամբ փաստացի համաձայնություն են հայտնում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Թավշյա հեղափոխության ժամանակ մշտապես առաջին շարքերում գտնվող դերասան Հովհաննես Ազոյանի հետ, պարզելու համար ի՞նչ զգացողություններ ունի նա այսօր, փոշմանե՞լ է, թե՞ ոչ։ Դերասանը հրաժարվեց հեռախոսով հարցազրույց տալ, սակայն մեր երես առ երես հարցազրույցի առաջարկը ևս մերժեց, ասելով, որ տվյալ թեմայի մասին առհասարակ խոսել չի ուզում։

«Ես ընդհանրապես ինտերվյու չեմ տալիս։ Դա ծավալուն թեմա է, չեմ պատրաստվում խոսել դրա մասին հիմա։ Դեմ առ դեմ էլ եմ մերժում, քանի որ այս պահին ասելիք չունեմ։ Հիմա այդքան ասելիքի ժամանակը չի, ինչքան հետևելու, անալիզ անելու, վերլուծելու։ Ասելիքի ժամանակ չի։ Ամբիոնը դատարկ ասելիքով զբաղեցնելը համարում եմ սխալ։ Ասելիք ունեցող մարդկանց հետ ինտերվյու արեք։ Լրահոսը չզբաղեցնեք դատարկ մարդկանց դատարկ մտքերով»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ակտիվ հեղափոխական, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանի հետ, ով նույն պատճառաբանությամբ ևս զերծ մնաց կարծիք հայտնելուց․

«Եթե նկատել եք, ես 3-4 տարի է հարցազրույցներ չեմ տալիս»,-եզրափակեց դերասանուհին։

Հիշեցնենք, որ բազմաթիվ հայտնի մարդիկ՝ դերասաններ, մտավորականներ, որոնք 2018-ին սատարել են Թավշյա հեղափոխությունը, 2020-ի պարտությունից հետո մասնակցել են բողոքի ցույցերի, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան