Ներքին 2 տարի առաջ - 19:19 16-04-2024

ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ՝ վերջինիս հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր բոլոր նախաձեռնություններում՝ ուղղված Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ հայաստանյան գրասենյակի գործունեությանը և Հայաստանում գործող ՄԱԿ գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանում Կայուն զարգացման 2030 օրակարգի արդյունավետ իրականացման ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը: Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական, կրթական և զբաղվածության խնդիրների հասցեագրման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում