Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:18 16-04-2024

Այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Երևանում ծառերի փոխարինման մեթոդաբանության դեմ ուղղված ելույթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ հիշեցնելով․ «Տիկի՛ն Վարդանյան, 4 տարի առաջ դուք աներկբա, կոնկրետ ասել եք, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն։ Այն ժամանակ դուք և գերմանացի մասնագետները նշում էիք, որ ծառերը պետք է փոխարինվեն ամբողջական փողոցով, քանի որ թեղիների հիվանդությունները կարող են փոխանցվել նոր տնկիներին։ Ապշեցուցիչ է, թե ինչպես է հնարավոր ձեր ասածը 180 աստիճանով փոխված ներկայացնել։ Ձեր անկեղծությանը չեմ վստահում և այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար»,- ասաց Ավինյանը։

Իսկ երբ Քրիստինա Վարդանյանը փորձեց հակադարձել, թե կոնտեքստից դուրս է ներկայացվում իր կարծիքը, վիճաբանություն սկսվեց նրա ու քաղաքապետի միջև, որից հետո ավագանու անդամը զրկվեց խոսքի իրավունքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում