Սպորտ 2 տարի առաջ - 21:43 13-04-2024

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները սկսել են պայքարը Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում 581 միավորով դուրս է եկել եզրափակիչ: Մեդալների համար հրաձիգները կպայքարեն արդեն ապրիլի 14-ին:

Նախօրեին կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:

Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

Հայաստանը հրաձգությունից Փարիզի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է Էլմիրա Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան