Ներքին 2 տարի առաջ - 13:27 12-04-2024

Նարեկ Մալյանն անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։

Դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 5 ամիս 7 օր, և Նարեկ Մալյանից հօգուտ պետության բռնագանձեց 105,000 և 198,000 դրամ, կալանքը թողնվեց անփոփոխ մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նարեկ Մալյանը կալանավորվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով։

Հոդվածը սահմանում է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Մեղադրող կողմը պահանջել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում։ Նշենք, որ Նարեկ Մալյանն իրեն մեղավոր չի ճանաչում և համարումէ քաղաքական բանտարկյալ։

Ավելի վաղ դատավոր Սուսաննա Գզոգլյանը Մալյանին մեղավոր էր ճանաչել։ Նշենք, որ Մալյանը արդեն 7 ամիս կալանքի մեջ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով