Ներքին 2 տարի առաջ - 10:09 12-04-2024

Երևանում խմելու ջրի մագիստրալի վնասման պատճառով ջուրը ողողել է մի քանի տներ. տեղի է ունեցել փլուզում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդան Աճեմյան փողոցում գտնվող տների մոտ խմելու ջրի գլխավոր մագիստրալը վնասվել է և ջուրը լցվում է մարդկանց տները:

Բնակիչները նշում էին, որ վթարը տեղի է ունեցել ժամը 01:30-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում ու ջուրը ողողել է մի քանի սեփական տներ, որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունը հասնում է մինչև 60 սմ-ից 1 մետր:

Պարզվել է, որ ջրալցվում են թիվ 179 (սեփականատեր Մերի Նիկողոսյան) և թիվ 179/1 (սեփականատեր Ժաննա Աղաջանյան) տները՝ մոտ 80սմ խորությամբ։

Տեխնիկայի մոտեցման ուղիներ չլինելու պատճառով՝ ջրահեռացման աշխատանքներ չի կատարվել:

Պարզվել է նաև, որ Վ. Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 տանը (սեփականատեր Սվետլանա Ասիլբեկյան) ջրալցվող տներին կից տեղի է ունեցել բնակչի տան արտաքին պատի հսկայական փլուզում, բարեբախտաբար այդ պահին ննջասենյակում մարդ չի եղել: Հակառակ դեպքում՝ այլ ելք էր ունենալու փլուզումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան