Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 11-04-2024

Կոկաինը պայմանավորվում, նոր են բերում, ոչ ոք չի պատժվի. հարցում

Թմրամոլության դեմ պայքարում էական է հանրային աջակցությունը։ Օրինակ՝ լատինամերիկյան մի շարք երկրներում թմրաբարոնները մեծ ժողովրդականություն են վայելում։ ՀՀ-ում պատկերն այլ է։ Թեև որոշ ներկա, նախկին պաշտոնյաներ միմյանց պարբերաբար հանդիմանում են թմրանյութ օգտագործելու կամ իրացնելու մեջ, սակայն թմրավաճառները հանրային աջակցություն չեն վայելում։

Ապրիլի 10-ին ՊԵԿ-ը հաղորդեց, որ ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է կես միլիոն դոլարի կոկաին։ Սակայն այդպիսի խոշոր չափի թմրանյութի իրացման գործով զբաղվողների մասին հանրությանը քիչ բան է հայտնի։

Oragir.News-ը հարցում անցկացրեց Երևանում՝ քաղաքացիներին ուղղելով հետևյալ հարցը․ «Երեկ հայտնաբերվել է կես միլիոն դոլարի կոկաին, ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեկը կպատժվի՞ դրա համար»։

Քաղաքացիների մի մասը կասկած հայտնեց, որ այդպիսի խոշոր թմրավաճառները ինչ-որ կապեր և պայմանավորվածություններ կարող են ունենալ իշխանությունների հետ և չեն պատժվի։ Հարցվածներից մի քանիսը արդարադատության նկատմամբ լավատեսական կարծիք հայտնեցին, որ հանցագործներն անպայման կպատժվեն։ Եղան նաև հեգնական պատասխաններ։

«Թող տանեն ընդդիմությանը բաժանեն [կոկաինը], մի քիչ կայֆի տակ լինեն, չգնան այնտեղ»,- ասաց հարցվածներից մեկը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցի մեջ, բացի հագուստից և կոշիկից, հայտնաբերվել է 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված: Այն ստուգվել է նյութի քիմիական բաղադրությունը պարզող դյուրակիր սարքի միջոցով, որի էկրանին արտացոլվել է «կոկաինի հիդրոքլորիդ» գրառումը: Հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան