Ներքին 2 տարի առաջ - 17:55 11-04-2024

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան՝ երկու երկրների առաջնորդների ոչ կոմպետենտության աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մենք անցանք ուկրաինացման նման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին ՝ հայկական տարածքի զգալի մասի պոտենցիալ կորստով։

44-օրյա պատերազմից, ինչպես և Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, երկու երկրներն էլ ղեկավարում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն դիվանագիտության և միջազգային քաղաքականության մասին:

Ստեղծված իրավիճակում պետք է դադարել գործել պատերազմի վախի ներքո և առաջնորդվել ազգային շահերով։ Միջազգային քաղաքականության մեջ դրանք կարելի է շտկել, բայց չի կարելի անտեսել։ Շահերի բախումը պետք է լուծել դիվանագիտությամբ։

Հենց ազգային շահերը հաշվի առնելով պետք է ամրապնդել գործող ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային բոլոր գլոբալ կենտրոնների հետ»,- գրել է Օսկանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի