Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:54 11-04-2024

Վրաստանն անվերապահորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը. Լաշա Դարսալիա

Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ տեսաուղերձով դիմելիս ասաց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նա ընդգծեց, որ իրենք նաև պատրաստ են ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Դարսալիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները նոր փուլ են մտել «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումից հետո։ Դարսալիան վստահ է՝ Երևանի և Թբիլիսիի հարաբերություններին բացառիկ բնույթ են հաղորդում ոչ միայն համատեղ պատմությունն ու աշխարհագրական դիրքը։

«Մեր երկրները միշտ հավատարիմ են եղել փոխադարձ վստահության, բացության և առաջին հերթին` մեր ժողովուրդների բարեկամության սկզբունքներին»,- ասաց Դարսալիան։
Վրաստանի ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ իրենք նաև շատ են կարևորում Հայաստանի կառավարության ջանքերը ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները