Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:32 10-04-2024

ԼՂ բռնի տեղահանվածները որևէ իրավունքից չեն զրկվի, եթե դառնան ՀՀ քաղաքացի. Տիգրան Խաչատրյան

Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացին ունի ինչ-որ բավարար չափի գումար, արդեն ընտրել է բնակարան և պակասում է Կառավարության աջակցության գումարը, կարո՞ղ է արդյոք առաջին փուլով ընդգրկվել շահառուների ցանկում: Այս մասին ԱԺ-ում, դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

«Քաղաքացիների մոտ մտահոգություն կա, որ ՀՀ քաղաքացիություն վերցնելով զրկվելու են աջակցության ծրագրերից և իրենց հին իրավունքները կորցնելու են», – նշեց Մինասյանը:

Արձագանքելով՝ փոխվարչապետը նշեց, որ ՀՀ քաղաքացի դառնալով՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցները որևէ իրավունքից չեն զրկվում։

«Հիմնական ծրագիրը բնակարանային ապահովության ծրագիրն է, պետք է լինի քաղաքացի, որ կարողանա օգտվել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ քաղաքացի դառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածները չեն զրկվում որևէ իրավունքից: Մեր միջազգային իրավունքի մասնագետները նախապես խորհրդակցելու արդյունքում հաստատել են, որ իրենց որևէ գույքային իրավունքի նկատմամբ պահանջատիրությունից չեն զրկվում»,- պատասխանեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում