Ներքին 2 տարի առաջ - 08:39 10-04-2024

Կրակոցներ` Երևանում․ կա վիրավոր, 2 տասնյակից ավելի մասնակիցները «ռազբորկայի» են եկել Bentli-ով և BMW-ով․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միչև վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Դեպքի փաստվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 297 հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դավիթ Խաչատրյանը և 30-ամյա Սարգիս Խաչատրյանը վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հովհաննիսյանն իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Սարգսյանի, Երևանի բնակիչ 26-ամյա Միքայել Կալաչյանի, 28-ամյա Հայկազ Սարգսյանի իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Նարեկ Բեգոյանի, 30-ամյա Զեբիկ Զախարովի, 21-ամյա Արմեն Գալստյանի, 23-ամյա Գագիկ Բեգլարյանի, 27-ամյա Սերյոժա Պողոսյանի, Արթուր Սիմոնյանի, հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ.Խաչատրյանին, ում հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Խաչատրյանը իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դավիթ Ղուշչյանը, 33-ամյա Նարեկ Ավետիսյանը իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Արսեն Աբրահամյանը, 37-ամյա Գևորգ Հակոբյանը, 37-ամյա Վլադիմիր Գասպարյանը, 39-ամյա Ռոման Սարգսյանը, 35-ամյա Նազարեթ Աղազարյանը, 33-ամյա Ժորա Կիրակոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կոլյա Նահապետյանը իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Արմեն Մկրտչյանը իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գոռ Իսրայելյանը գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հովհաննիսյանի ընկեր Ստեփան Սարգսյանը լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել է Դ. Խաչատրյանի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խաչատրյանի ընկեր Մ․ Պետրոսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Սարգսյանին:

Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների հեռանալու ընթացքում Գոռ Իսրայելյանն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիքից կրակոցներ է արձակել Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում