Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:18 09-04-2024

Մարդը գնացել՝ ԱՄՆ-ում ա երեխա ունեցել, մեզ ասում են՝ կգնա՞ք Ոսկեպարում ապրեք. Վահագն Ալեքսանյան

Այս օրերին շոուների պակաս ընդհանրապես չկա, ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

«Բանը հասել է նրան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն այստեղից վարկանիշից է խոսում: Խոսում է պատգամավորը, ում նախընտրական շտաբի պետը դատվել է կաշառք բաժանելու համար: Ամեն անգամ հարցնեմ՝ որքա՞ն արժի պատգամավորական մանդատը, թե ինչքան են քեշ տվել, որ դարձել են պատգամավոր:

Այստեղից ասում են՝ եկաք ասացիք Արցախի նշաձողն իջեցնենք ու էս կանենք, էն կանենք: Մենք դա ասեցի՞նք, օքեյ ասեցինք: Հիշեմ տեքստերը, որ ասում էիք՝ չհամարձակվեք մեր անկախությունից մի քայլ հետ գնալ: Լեռնային Ղարաբաղում հեռացավ, իրանց բնութագրմամբ, մեր սատելիտը, ի՞նչ արեցիք: Ստորագրեցիք ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթ:

Աբսուրդի թատրոնը մի օր պետք է վերջանա, մի օր պետք է վերջ ունենա: Էլի նույն տեքստերն ա, ուղղակի Ղարաբաղում պաթոսը մի քիչ շատ էր: Դարի աբսուրդ՝ ասում է՝ կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, մեղա քեզ: Մի ասկետիկ կյանքով ապրող խմբակցություն լինի, որ ասի կգնաք, մենք էլ ասենք հա:

Խմբակցության անդամ ունեք, որ առավոտից իրիկուն իր ծագումնաբանությունն է երեսով տալիս՝ ինքը, հայրը բան: Բա մենք ԼՂ-ում ենք ծնվել, մեր հայրենիքն է, բայց երեխեքին տանում Ամերիկայում են ունենում, կտանի՞ Ոսկեպարում ունենա: Էն ժամանակ Ստեփանակերտ էլ չէր տանում»,- նշեց Ալեքսանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան