Ներքին 2 տարի առաջ - 13:26 09-04-2024

Սամվել Մայրապետյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք կներկայացնի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ստացել է Սամվել Մայրապետյանին և Գագիկ Հակոբջանյանին առնչվող 05.04.2024 թվականի վճիռը, ըստ որի՝ պետք է վերջիններիցս բռնագանձվի ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ:

Փաստաբանական խումբը հայտնել է, որ ըստ իրենց, վճիռը իրավաչափ չէ և ենթակա է բողոքարկման:

«Մեր առարկություններն ու դիրքոշումները նշվածի վերաբերյալ մանրամասն կներկայացվեն առաջիկայում և, բնականաբար, արտացոլված կլինեն մեր կողմից ներկայացվելիք վերաքննիչ բողոքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, և Հակակոռուպցիոն դատարանի՝ կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար, եթե վճիռը չբողոքարկվի:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք