Ներքին 2 տարի առաջ - 10:17 09-04-2024

Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:

«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնեց Սարգսյանը:

Նշենք, որ այսօր առավոտյան Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան