Ներքին 2 տարի առաջ - 23:48 08-04-2024

ՔՊ-ական «լույսի արենդատորը» եկած-չեկած ՀայՓոստի Գյումրիի մասնաճյուղում կադրային փոփոխություններ է անում

Դեռ անցած տարվա նոյեմբերից ՀայՓոստում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվեց Գոռ Ալեքսանյանը, ով 3 տարի գլխավորում էր Արագածոտն ու Շիրակի մարզը ներառող «Արևմուտք» փոստային բաժանմունքի ցանցը։ Կառուցվածքային փոփոխություններից հետո մարզերն առանձնացան, նոյեմբերից Շիրակի մարզի ՀայՓոստի համակարգող է նշանակվել ՔՊ-ական, բայց համակարգի հետ կապ չունեցող «լույսի արենդատորը»՝ Սերյոժա Շահնազարյանը։

ՀայՓոստի բոլոր ցանցերում սկսվել են կադրային փոփոխություններ, այսինքն՝ ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցը ևս սկսել են քաղաքականացնել:

Oragir.News-ը ստացել է ահազանգեր այն մասին, որ ՔՊ-ական «լույսի արենդատորը» եկած-չեկած ՀայՓոստի Գյումրիի մասնաճյուղում կադրային փոփոխություններ է անում։

«Կարևոր է, որ լինես իրենց կամակատարն ու ենթարկվողը, այլ ոչ թե աշխատանքը լավ կատարողը։ Իրենց խնդիրը հենց մասնագետներից ու արժանապատիվ մարդկանցից ազատվելն է այս պահին»,-ասում է մեզ դիմած աշխատակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան