Ներքին 2 տարի առաջ - 18:53 08-04-2024

Հրշեջները մարել են Կապանի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։ Այն մեկուսացվել է ժամը 15։06-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է տրանսֆորմատորներից մեկի յուղը։

Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան