Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 07-04-2024

Ի՞նչ խորհուրդ ունի Ապրիլի 7-ը. պատարագ Սուրբ Խաչ եկեղեցում

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։

Այսօր՝ տոնի առթիվ, Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված Պատարագ:

Պատարագի ընթացքում կատարվեցին բոլոր եկեղեցական ծեսերը, հնչեցին եկեղեցական երգեր:
Հնչեց ուղերձ բոլոր հավատացյալ մայրերին ու ապագա մայրերին՝ իրենց Աստծո կողմից տրված առաքելության մասին:

Ամփոփելով տոնը՝ պատարագի վերջում Տեր Հրաչյան ներկայացրեց ապրիլի 7-ի և մայրության տոնի խորհուրդը:
«Յուրաքանչյուր կին այս աշխարհում գտնվող պետք է Մարիամ Աստվածածնին ունենա՝ որպես իր կնոջ իդեալ»- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով