Արտաքին 2 տարի առաջ - 15:24 07-04-2024

Աշխարհում Իսրայելի ոչ մի դեսպանատուն այլևս անվտանգ չէ. Իրանի նախազգուշացումը

Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին իսրայելական հարվածից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ռազմական հարձակումը հյուպատոսության վրա և Սիրիայի հրավերով այնտեղ օրինական հիմքերով գտնվող Իրանի խորհրդականների մահը միջազգային իրավունքի խախտում է, և Իսրայելի ոչ մի դեսպանատուն այլևս անվտանգ չէ», - նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Սաֆավին, վկայակոչելով Իրանի առաջնորդի խոսքերը, թե Իսլամական Հանրապետությունը կստիպի հրեական պետությանը զղջալ հյուպատոսության վրա հարձակման համար, զգուշացրել է, որ «դիմադրության ուժերի ճակատը պատրաստ է, պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանություններն Իրանի կողմից սպառնալիքների պատճառով փակել են 28 դիվանագիտական ներկայացուցչություն տարբեր երկրներում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելին հատուցում էր խոստացել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար, որտեղ սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ և հինգ սպա։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել էր, որ երկիրը լրջորեն է վերաբերվում իր դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և պատրաստ է ցանկացած սցենարի։

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի