Ներքին 2 տարի առաջ - 23:15 05-04-2024

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ երևանյան գերասենյակի ղեկավար նշանակելու մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը հանձնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու շարունակական բարեփոխումների նպատակով ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների հետ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունը նոր թափով կզարգանա:

Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի սերտ և դրական արդյունքներ արձանագրող համագործակցության առնչությամբ՝ կարևորելով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշելով, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության առաջխաղացման:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ՄԻԵԴ և ԵԽ կանոնադրական մարմինների արձագանքներն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանային մարտահրավերների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը:

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով