Ներքին 2 տարի առաջ - 21:41 05-04-2024

Մայակովսկի գյուղի տներից մեկում տղամարդը հյուրասենյակում հայտնաբերել է իր քրոջ նախկին ամուսնու մարմինը․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 5-ին, առեղծվածային դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում քաղաքացին հայտնաբերել է իր ազգականի դին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Լոռու մարզի 27-ամյա բնակիչ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մահացած 41-ամյա Դավիթ Թ․-ին ինքը հայտնաբերել է հյուրասենյակում, գետնին բերանքսիվայր ընկած վիճակում ժամը 13։30-ի սահմաններում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Անդրանիկ Մ․-ն հայտնել է նաև, որ մահացածը իր քրոջ նախկին ամուսինն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում