Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 05-04-2024

Իսպանիայից ինչ եկել եմ՝ օգտվում եմ․ քաղաքացիները՝ Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշի մասին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը 10 տարուց ավելի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի անապահով բնակիչներին լավաշ է բաժանում։

Ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, վարչական շրջանի անապահով բնակիչները անձնագրերով ներկայանում և լավաշ են ստանում, յուրաքանչյուր ընտանիքին՝ օրական 3 լավաշ սկզբունքով։

Արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ են ցանկացած ժամի՝ հիմնականում հերթի մեջ կանգնած են կենսաթոշակային տարիքի անձինք, բայց բարեգործությունից օգտվում են նաև միջին տարիքի քաղաքացիները։

Oragir.News-ը այսօր այցելել է Սեբաստիա փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող արտադրամաս, որտեղից բնակիչները լավաշ են ստանում։

Բնակիչներից հետաքրքրվեցինք՝ ինչքան ժամանակ է, որ օգտվում են նախաձեռնությունից, նրանցից մեկը պատասխանեց․

«2018 թվականին Իսպանիայից հենց վերադարձել եմ, իմացել եմ, օգտվում եմ և շատ գոհ եմ։ Շատ ջերմ ու սիրալիր ճանապարհում են , եթե այսպիսի տեղեր մի քանի տեղ լինի, շատ լավ կլինի մեր ազգի համար։ Արցախցիներին էլ են սպասարկում, իսկ հերթի տարեց մարդկանց էլ ընդառաջում են»։

Բնակիչներից մեկ ուրիշն էլ նախաձեռնության մասին այսպես արտահայտվեց․

«Ապրի Սամվել Ալեքսանյանը, ոչ մեկ իրան չի հասնի։ Ո՞ր մի ղեկավարը կարող է այսպիսի բան ձեռնարկի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում