Արտաքին 2 տարի առաջ - 18:49 04-04-2024

Crocus City Hall -ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴծ) հայտնում է Crocus City Hall - ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալի ձերբակալության մասին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները, ովքեր ծագումով Կենտրոնական Ասիայից են, ձերբակալվել են Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում։ ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ նրանցից երկուսը գումար են փոխանցել հարձակվողների համար զենք և մեքենա գնելու համար, երրորդ անձը, իբր, ներգրավված է եղել հանցակիցներ հավաքագրելու և հանցագործներին ֆինանսավորելու մեջ:

Ավելի քան 144 մարդու կյանք խլած արյունալի հարձակման գործով կալանավորված է 10 անձ, նրանց մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Մոսկվան առանց փաստեր վկայակոչելու հայտարարում է, որ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են Ուկրաինա, ինչը Կիևը կտրականապես հերքում է։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի համագումարում, կրկին հայտարարել է, թե ահաբեկչության պատվիրատուները պատրաստվում էին «վնաս հասցնել ռուսների միասնությանը»։ «Այլ նպատակներ տեսանելի չեն, չկան, քանի որ Ռուսաստանը չի կարող լինել իսլամական ֆունդամենտալիստների ահաբեկչական հարձակումների թիրախը»,- պնդել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ