Ներքին 2 տարի առաջ - 16:45 04-04-2024

Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հարցը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները» և «Անցում էլեկտրոնային դեղատոմսի» թեմաները: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերը հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում շատ կարևոր են. «Առողջության համապարփակ ապահովագրության հիմքում բնակչության առողջության պահպանումն է, առողջապահական ծախսերի արդյունավետությունը, որը կնպաստի բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացմանը, ինչպես նաև` բժշկական տուրիզմի զարգացմանը և ոլորտում իրականացվող ներդրումների աճին»:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները, փաթեթում ներառված ծառայությունները, ծախսերի հաշվարման սկզբունքները ներկայացրել է առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը՝ ընդգծելով, որ ծառայությունների փաթեթի առանցքում սքրինինգային հետազոտություններն են:

Նախարարը հավելել է, որ ապահովագրությունը նաև կնպաստի բժշկական ծառայությունների որակի բարելավմանը:

Ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսի գործարկման ընթացքը` Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկին, դրանց դասակարգմանը, գրանցմանն ու դուրսգրմանը: Մասնագետը նշել է, որ գործիքը էականորեն կնվազեցնի ռիսկերը` դեղերը չարաշահելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից:

Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել համապարփակ ապահովագրության փաթեթի տրամաբանության մեջ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար առողջապահական ապահովագրության հասանելիության, վերարտադրողական առողջության, նաև` տղամարդու, հոգեկան առողջության և կախվածության, ինչպես նաև` 3 կարևոր կոմպոնենտի` սրտանոթային, օնկոլոգիական և շաքարային դիաբետի հիվանդությունների վերաբերյալ: Անդրադարձել են նաև Էլեկտրոնային դեղատոմսի թափանցիկ և օպտիմալ կառավարմանը, հաճախ հնչող հարցերին:

Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կառուցողական, ակտիվ և արդյունավետ քննարկման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան