Արտաքին 2 տարի առաջ - 18:04 03-04-2024

Ռուսաստանն իր «ապագան գրավ է տալիս Պեկինին». Ստոլտենբերգ

Ասիայում Ռուսաստանի բարեկամ պետությունները կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու հարցում. Ռուսաստանը զինամթերք է ստանում Հյուսիսային Կորեայից և Իրանից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենգերը:

«Նրանք Հյուսիսային Կորեայից և Իրանից ստանում են զգալի քանակությամբ զենք-զինամթերք: Դրա դիմաց Փհենյանն ու Թեհրանը ստանում են ռուսական տեխնոլոգիաներ և մատակարարումներ, որոնք օգնում են նրանց զարգացնել հրթիռային և միջուկային կարողությունները»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեսնում է, թե ինչպես են Ռուսաստանի ընկերները Ասիայում օգնում նրան՝ աջակցելով նրա պատերազմական ագրեսիային ընդդեմ Ուկրաինայի:

«Այսպիսով, սա պարզապես ընդգծում է, որ Ասիայում անվտանգությունը փոխկապակցված է Եվրոպայի անվտանգության հետ», - ասել է գլխավոր քարտուղարը:

Նա հավելել է, որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանի պատերազմական տնտեսությանը, իսկ դրա դիմաց «Մոսկվան իր ապագան է գրավ տալիս Պեկինին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի