Արտաքին 2 տարի առաջ - 23:30 02-04-2024

ԱՄՆ-ն կապ չունի Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսությանը հարվածելու հետ․ Ջոն Քիրբի

ԱՄՆ-ն կապ չունի Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսությանը հարվածելու հետ: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջական պատասխանատվություն է կրում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարվածի համար, որի հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։

Լրագրողները խնդրել են Քիրբիին մեկնաբանել այս հայտարարությունը։

«Թույլ տվեք հստակություն մտցնել: Մենք ոչ մի կապ չունենք Դամասկոսին հարվածելու մեջ։ Մենք դրան ոչ մի մասնակցություն չենք ունեցել», - պատասխանել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով