Ներքին 2 տարի առաջ - 11:37 02-04-2024

Պետության հանձնառությունն է՝ նպաստել աուտիզմ ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելը․ ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով.

«Ապրիլի 2-ն Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։

Չնայած պետության՝ աուտիզմ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկած որոշ քայլերին՝ վերջիններս դեռ բախվում են բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ անկախ կյանքի, կրթության, աշխատանքային, առողջության պահպանման և մի շարք այլ իրավունքների իրացման հարցում:

Հասարակության մեջ դեռևս առկա են կարծրատիպեր աուտիզմ ունեցող անձանց առնչությամբ, որոնք հաճախ շղթայական բնույթ են կրում և հանգեցնում են վերջիններիս մի շարք իրավունքների խախտման:

Գրեթե բացակայում են աուտիզմ ունեցող մարդկանց համար արդյունավետ նպատակային պետական ծրագրեր, որոնք կօգնեն անձի առանձնահատկություններից բխող համապատասխան մոտեցումների ցուցաբերմանը և կնպաստեն վերջիններիս անկախ կյանքի հմտությունների զարգացմանը:

Խնդիրն առավել է սրվում աուտիզմ ունեցող մեծահասակների համար բավարար պետական ծրագերի բացակայությամբ:

Այս տարվա կարգախոսն է` «Լսելի դարձնել աուտիզմ ունեցող անձանց ձայնը»: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության հանձնառությունը՝ նպաստել աուտիզմ ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելուն` ապահովելով վերջիններիս հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։

Օգտագործելով օրվա խորհուրդը` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել աուտիզմ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու մեր հավաքական պատասխանատվության մասին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում