Ներքին 2 տարի առաջ - 19:15 01-04-2024

Համակարգը չի ծառայելու նպատակին. ավագանու անդամը՝ մանկապարտեզների տեսախցիկների մասին

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելություն մի քանի անձի։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,– Երևանի ավագանու այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանը, անդրադառնալով քաղաքապետ Ավինյանի հայտարարությանը, նշեց, որ առաջնահերթ պետք է հասկանալ համակարգի կանխարգելիչ դերակատարման մասին․

«Նախ և առաջ, կարևոր է հասկանալ, որ նկարահանումը անվտանգության համակարգերից մեկն է, որը ունի կանխարգելիչ դերակատարում։ Մասնակից կողմերը շահագրգիռ են լինում, քանի որ բոլոր նյութերը պահպանվում են, և դա պետք է առնվազն մեկ ամսվա ընթացքում պահպանվի։ Խնդիրը համակարգային մոտեցումն է։ Երկրորդն այն է, որ բոլոր կողմերը իրենց հանգիստ են զգում, որ պահպանվում են նյութերը՝ սկսած արտակարգ իրավիճակներից։ Սա «անթափանց մուտք» հասկացության համար է արվում, այսինքն՝ նմանապես պետք է տեսահսկվի նաև կառույցի արտաքին հատվածը՝ առնվազն 50 մետր շառավղով․ սա կարևոր է դեպի մանկապարտեզ եկող տարբեր վտանգավոր երևույթների տեսանկյունից»։

Արամյանի խոսքով՝ համակարգի ներդրումը դեռ բավարար պայման չէ․ պետք է լրջորեն հետևել և զբաղվել․

«Միայն համակարգի ներդրումը չէ, որ պետք է նպաստի դեպքերի քչացմանը կամ վերացմանը․ համակարգով պետք է նաև զբաղվել։ Միանշանակ, պետք է մշտադիտարկման և գնահատման առաջնային փուլ։ Առաջնահերթ պետք է մշակվեն հստակ չափորոշիչներ՝ կոնկրետ ինչն է ստուգվելու և ուսումնասիրվելու, իսկ հետո պիտի լինի պարբերական մոտեցում»։

Ճշտող հարցին՝ այս քայլով քաղաքապետարանը կարո՞ղ է վերահսկել մանկապարտեզի աշխատակիցների կողմից թույլ տրված սխալները՝ ձեռնարկելով իրավական գործընթաց, ավագանու անդամը նշեց․

«Բացարձակապես անընդունելի է այս համակարգը օգտագործել մարդկանց վրա ճնշում գործադրելու համար։ Որևէ վարչարարություն չի կարող ուղղված լինել քաղաքացու հիմանարար իրավունքների և ազատության խախտմանը»։

Զրույցի ավարտին Նարե Արամյանը մտահոգություն հայտնեց, որ հույս չունի՝ համակարգը կծառայի իր նպատակին․

«Հույս չունեմ, որ համակարգը շուտ կներդրվի և կծառայի իր նպատակին։ Այնուամենայնիվ, դրանք անհրաժեշտ է օր առաջ կարգավորել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի