Ներքին 2 տարի առաջ - 17:30 01-04-2024

Արցախցիներն աշխատանք և բնակարան չունենալու պատճառով են արտագաղթում. Հովիկ Ավանեսով

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, այլ տվյալներով՝ մինչև 15 հազար։

Oragir.News-ը կապ հաստատեց «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, պարզելու համար, թե ո՞րն է արցախցիների արտագաղթի հիմնական պատճառը։

«Արտագաղթի պատճառները տարբեր են։ Աշխատանք չեն կարողանում գտնել, բնակարանային տեղավորվածության խնդիրը չի ստացվում կարգավորել։

Մեծամասնությունը Հայաստանում բնակություն է հաստատել վարձակալված բնակարաններում»։

Հարցին, թե ինչ ծրագրեր են իրականացնում արցախցիների ձևավորած ՀԿ-ները արցախցիների արտագաղթը պակասեցնելու ուղղությամբ, ՀԿ-ի ղեկավար Հովիկ Ավանեսովը պատասխանեց․

«Տարբեր ծրագրեր են իրականացվում։ Կան կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ, փորձում են վերապատրաստման դասընթացներ իրականացնելով, երիտասարդներին նոր մասնագիտություն սովորեցնել, քանի-որ տեղեկատվական տեխնոլոգիաները շուկայում ամենապահանջվածն են։

Մյուս ուղղվածությունը մշակութայինն է։ Շատ կազմակերպություններ փորձում են լուծել մշակութային համույթների պահպանման հարցը։ Մշալութային համույթների պահպանումը նույնպես կնվազեցնի արտագաղթը։

Ակտիվ ծրագրեր են իրականացվում գյուղական բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներին մասնագիտական աջակցություն տալու մասով։ Կան տարբեր կրթական ծրագրեր, որոնք էլ նախատեսված են աշակերտների համար»։

Հովիկ Ավանեսովը նշեց նաև, որ փորձում են ճշտել երիտասարդների բնակության վայրերը, պարզել արցախցի երիտասարդների մասնագիտական կարողություններն ու, ըստ այդմ՝ ներառել նրանց առկա ծրագրերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում