Ներքին 2 տարի առաջ - 08:54 01-04-2024

Մուսալեռ գյուղում «Օպելը» բախվել է կայանած «ԳԱԶ»-ին, ապա տներից մեկի պատին. պատը փլուզվել է. կա զոհ

Մարտի 31-ին` ժամը 23։59-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1976 թ․) բախվել է կայանած GAZ մակնիշի ավտոմեքենային (վարորդ Ա․ Հ․), այնուհետև բախվել տներից մեկի պատին, ինչի հետևանքվ փլուզվել է պատից մոտ 10 քմ հատված։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել GAZ մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով