Ներքին 2 տարի առաջ - 19:22 29-03-2024

Ապրենք, տեսնենք. Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը հաղթել է ԿԳՄՍՆ-ին

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, դատարանը բավարարել է:

Իրողության շուրջ Oragir.News-ը զրուցել է Անի Եղիազարյանի հետ՝ պարզելու՝ ունի՞ ցանկություն վերադառնալու իր հին աշխատանքին, ինչին թանգարանի նախկին տնօրենն այսպես պատասխանեց.

«Քանի որ վճիռն այսօր է կայացվել, ենթադրում եմ՝ որոշակի գործընթացներ կլինեն: Ապրենք, տեսնենք՝ ընթացքը ինչպես կլինի: Այս շրջանում ունեցել եմ աշխատանքային այլ առաջարկներ, հիմա բավական ծանր գրաֆիկով պատասխանատու աշխատանքներ եմ կատարում»:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի՝ արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի