Միտք 2 տարի առաջ - 13:22 28-03-2024

Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել:

Օրինակ` խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերին վերջնական լուծում տրվեց 1928թ: Այդ ժամանակ Անդրկովկասյան դաշնության Բանվորների, գյուղացիների և կարմիր բանակայինների խորհուրդների գործադիր կոմիտեին կից ստեղծվեց տարածքային վեճերի լուծման հանձնաժողով: Վերջինիս գործունեության արդյունքում Հայաստանին պատկանող տարածքներում «սահմանանշաններ» դրվեցին: Այսպես առաջացան, մասնավորապես` Յուխարի Ասքիփարա (Վերին Ոսկեպար) և Սոֆուլու|Բարխուդարլու «ադրբեջանական» անկլավները:

1928թ առաջին կեսին ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարն էր Հայկ Հովսեփյանը, երկրորդ կեսին` Հայկազ Կոստանյանը:

1928թ ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն էր Արտաշես Կարինյանը:
1928թ ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահն էր Սահակ Տեր-Գաբրիելյանը:
Վերջիններիս անվամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում փողոցներ կան, ինչպես նաև հուշատախտակներ են տեղադրված»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում