Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:59 28-03-2024

2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա

Հայաստանում 2024 թվականին խմելու ջրի սակագինը չի բարձրանա. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ կառավարությունը 1,1 միլիարդ դրամ սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին, որպեսզի սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։

2024-ի սակագների համաձայն` սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:

ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը բաժանորդների համար։ Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խմ-ի դիմաց՝ գումարային 205.992 դրամ սակագնից՝ 5.522 դրամի չափով: Ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ սակագնից՝ 4.693 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով