Ներքին 2 տարի առաջ - 11:16 28-03-2024

Կառավարությունը երկարաձգում է արցախցիներին տրվող «40+10 հազարական դրամների» ծրագիրը

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է գործադիրի 2023 թվականի հոկտեմբեր ամսում ընդունված մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։

Այլ կերպ ասած, այս նախագիծը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մարդկանց կեցության ծախսերի փոխհատուցման շարունակմանը։ Դրանով սահմանվել է «40+10 հազարական դրամների» տրամադրման նոր ժամկետ՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսին հայտարարել էր, որ արցախցիներին տրվող աջակցությունն առնվազն մինչև ընթացիկ տարեվերջ կշարունակվի։

Նշենք, որ կառավարության աջակցության ծրագրի շահառու կդառնան նաև մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը ՀՀ տեղահանված շուրջ 21.000 քաղաքացիները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան