Մամուլ 2 տարի առաջ - 08:40 28-03-2024

Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան իրենց հանդուրժում է. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝ իրենք իշխանության են, ժողովուրդն իրենց հանդուրժում է: Նա այդ հայտարարությունն արել է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցի քննարկման ընթացքում: Ձեռքի հետ` հընթացս ասել է. 6 տարի է՝ մենք իշխանության ենք, ես չէի սպասում, որ այսքան կմնանք, ապա շարունակել է ասելիքը, սակայն նրա այդ հայտարարությունը գրավել է կուսակիցների ուշադրությունը: Հավանաբար, հարց են տվել, Փաշինյանն ասել է, որ այլ առիթով կանդրադառնա։

ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական իշխանություն լինելով` որեւէ խոստում չենք կատարել, բայց շարունակում ենք մնալ իշխանության։ Բայց իշխանության մնալը դեռ ոչինչ չի ասում, անգամ իշխանական սոցհարցումների համաձայն, Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել` 17 տոկոսի: Ոմանց կարծիքով, դա էլ ուռճացված թիվ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի