Արտաքին 2 տարի առաջ - 21:23 27-03-2024

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը հանդես է եկել Կոսովոյի Հանրապետության՝ Եվրախորհրդի կազմում մտնելու օգտին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Փարիզում առաջարկել է Կոսովոյին հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ»,- ասվում է ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաջորդ քայլերը լինելու են ապրիլի 18-ին սպասվող վեհաժողովում լիագումար քննարկումներն ու քվեարկությունը։

Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է կազմակերպությանը Կոսովոյի Հանրապետության անդամակցության Պրիշտինայի դիմումը։ Զեկուցողը խորհրդարանական Դորա Բակոյանիսն էր, ով Հունաստանի արտաքին գործերի նախարարն էր այն ժամանակ, երբ Պրիշտինան Բելգրադից անկախություն հռչակեց 2008 թվականին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի