Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:16 27-03-2024

Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր

Վերջին շրջանում Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում կենդանասեր քաղաքացիներից, որոնք բողոքում են թափառող կենդանիների խնամքից, ստերջացումից, ինչպես նաև տեղափոխող մեքենաներից, որոնցով շներին տանում են ստերջացման։ Նրանք հայտնում են նաև, որ «Թափառող կենդանիների կենտրոնը» աչքաթող է անում առկա խնդիրները, չկա հանրային վերահսկողություն փողոցներից հավաքվող կենդանիների նկատմամբ։ Կենդանասերների խոսքով՝ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ստերջացման նպատակով շներին տանում են ու հետ չեն բերում՝ պատճառաբանելով, թե շունը հիվանդ էր, այդ պատճառով քնեցրել են։

«Առողջ շանը տանում են ստերջացնելու, բայց հիվանդ հետ են բերում։ Այն մեքենաները, որոնցով տեղափոխում են շներին, չեն ախտահանում։ Ստերջացնելուց հետո հետ են բերում և բաց չեն թողնում այն տարածքում, որտեղից տարել են»,- բողոքում են կենդանասերները։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց «Կենսաբազմազանության պահպանության հիմնադրամի» մամուլի բաժնի պատասխանատու Մարի Տեր-Անտոնյանի հետ։

«Ցավոք սրտի՝ Հայաստանում որևէ կառավարություն գլոբալ լուծումներ չի տվել այս հարցերին։ Պարզ չէ, թե ստերջացման տենդերների գումարներն ուր են գնում։ Հայաստանում Երևանից դուրս, բացի Գյումրիից, չկա ոչ մի նորմալ անասնաբուժական կլինիկա։ Դա աբսուրդի ժանրից է։ Օրենքը պետք է վերահսկողություն սահմանի նաև բուծողների նկատմամբ, ովքեր առանց նորմերի ու սանիտարական կանոնների՝ աջ ու ձախ շուն են բուծում։ Իսկ Թափառող կենդանիների խնամքի կենտրոնի մասին ստանում ենք ահազանգեր, որ թափառող կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ, տեղափոխող մեքենաներն էլ չեն համապատասխանում ստանդարտներին։

Պետական կառույցներն իրենց հերթին արգելափակում են այն օգտատերերին, ովքեր իրենց աշխատանքից դժգոհություն են հայտնում սոցցանցերում։ Բայց քաղաքացին պահանջատեր է ու պահանջում է, որ իր տված հարկերըծախսվեն նպատակային։ Մենք՝ որպես կազմակերպություն, ցանկություն ունեցանք իրավաբանի հետ շրջայց կատարել Թափառող կենդանիների խնամքի կենտրոնում։ Մեզ ոչ միայն ներս չթողեցին, այլև համարեցին, որ պետք է զանգեն ոստիկանություն։ Եթե իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ ներս չեն թողնում, ինչո՞ւ չեն ուզում, որ տեսնենք, թե ինչ է կատարվում ներսում։ Չկա օրենք, չկա վերահսկողություն»,- ասաց Մարի Տեր-Անտոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի