Ներքին 2 տարի առաջ - 14:29 27-03-2024

ՀՀ–ում նախորդ տարի կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 803 կմ ճանապարհ

Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 803 կմ ճանապարհ»,-ասաց Սանոսյանը:

556 կմ–ն ամբողջությամբ պետական բյուջեից իրականացված ծրագրերն են: 556–ից 501–ն ամբողջությամբ արված, ավարտված աշխատանքներն են: Դեռևս կան 55 կմ ճանապարհի աշխատանքներ, տեղադրված են առաջին կամ երկրորդ շերտը, բացակայում է վերջնական շերտը:

«Դա արել ենք մի պարզ պատճառով. արդեն նոյեմբեր կամ դեկտեմբերն էր: Չենք ցանկացել, որ որակի հետ կապված խնդիր լինի: Շինարարին ասել ենք, որ հաջորդ տարի վերջին շերտը կտեղադրենք»,–ասաց նախարարը։

Կատարվել են նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքներ, 210 կմ ասֆալտապատում և 38 կմ սալարկում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան