Ներքին 2 տարի առաջ - 13:28 27-03-2024

Մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․

Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում:

Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք- շինություններն ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին: Այդ մշակութային օջախներն են քաղաքին շունչ ու կենդանություն տալիս՝ ճարտարապետությանը հաղորդելով մշակութային դիմագիծ:

Երևանի քաղաքապետարանը թատերական կյանքն էլ ավելի ակտիվացնելու նպատակով մի շարք ծրագրեր է իրականացնելու այս տարի: Մասնավորապես, հրատարակվելու են համաշխարհային ճանաչում ունեցող 5 ժամանակակից դրամատուրգների շուրջ 20 պիեսներ: Այնուհետև կհայտարարվի «Թատերական Երևան» անունը կրող դրամաշորհի բաց մրցույթը, որի շրջանակում նոր թարգմանված պիեսների հիման վրա թատրոններին և թատերական նախաձեռնություններին ֆինանսական աջակցություն կտրամադրվի՝ բեմադրություններ իրականացնելու նպատակով:

Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է:

Սիրելի՛ երևանցիներ, քաղաքի հյուրեր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով