Ներքին 2 տարի առաջ - 19:30 26-03-2024

ՀՀ-ում Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում

​​​​​​ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհրի Սոբհանիի և դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադիի հետ։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ֆակուտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները։

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին, ով վերջերս է նշանակվել այս պաշտոնում։

Մելքոնյանը նշեց, որ որ բարեկամ երկրի դեսպանները հաճախ են լինում Արևելագիտության ֆակուլտետում, քանի որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն արևելագետների հետ։ Նրա խոսքով՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը Իրանի դեսպանի այցելությանն արժանի ամենակարևոր կրթական հաստատությունն է Հայաստանում։

Այնուհետև ներկաներին ողջունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհրի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանին և իրանագիտության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանին՝ այս հանդիպումը նախաձեռնելու համար։

Դեսպանը նաև հանդես եկավ դասախոսությանբ պարսից լեզվի մասին։ Դասախոսության ընթացքում նա խոսեց Հայաստանում պարսից լեզվի ուսուցման կարևորության մասին, նշեց, որ կողմ է ՀՀ կառավարության որոշմանը, համաձայն որի դպրոցներում աշակերտները պարսկերեն, կամ այլ հարևան երկրի լեզու կուսումնասիրեն։

Հանդիպման երկրորդ փուլում ուսանողներին հնարավորության տրվեց իրենց հետաքրքրող հարցերն ուղղել դեսպանին, ինչպես նաև իրանագետ ուսանողներին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, հնարավորություն տրվեց վերապատրաստում անցնել Իրանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով