Ներքին 2 տարի առաջ - 21:08 26-03-2024

Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է․ shamshyan.com

Վերջին ժամանակահատվածում մայրաքաղաքում հաճախակիացել է դարն ապրած ծառերի արմատից պոկվելու ու տապալվելու դեպքերը։ Նմանատիպ դեպքեր են տեղի ունենում նաև գիշերային ժամերին, երբ աշխատանքային ժամը որոշ կառույցների համար ժամը 18։00-ից համարվում է ավարտված։ Մարտի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սպենդարյան 6 շենքի բակում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել էր բնակելի շենքի վրա՝ մասամբ վնասելով գազատար խողովակն ու բնակչի օդորակիչը։

Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, սակայն ուշանում էին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Որոշ ժամանակ անց նշված ՀՈԱԿ-ից ժամանեց 1 աշխատակից, սակայն արդարանում էր, թե իրենք ոչինչ չեն կարող անել, և՛ աշխատանքային ժամն է ավարտվել, և՛ իրենց կառույցը նման տեխնիկաներ չունի, որ գան տապալված ծառը մասնատեն։

Որոշ ժամանակ անց բնակիչներին օգնության հասան ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր մասնատեցին ծառը, որից հետո օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները անցան իրենց գործին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»