Արտաքին 2 տարի առաջ - 19:15 26-03-2024

Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարել էր Իրանի դեսպանը, չի կայացել

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Սեյիդ Մուսավիի հայտարարությունը, թե Նովրուզի նախօրեին Իրանի և Ադրբեջանի նախագահները պլանավորում են հանդիպել երկու երկրների սահմաններին, չի իրականացել։ «Թուրան» գործակալությունը նշում է, որ ոչ Բաքուն, ոչ էլ Թեհրանը չեն հստակեցրել հանդիպման չեղարկման պատճառները։

Ավելի վաղ դեսպան Մուսավին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում, որտեղ պետք է տեղի ունենար նաև Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով