Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:51 25-03-2024

Վտանգավոր հրահանգ. ՀՀ նախագահը վարորդին հորդորում է խախտել երթևեկության կանոնները. տեսանյութ

Քաղաքացիների մեծ մասը չգիտի, թե ինչ գործառույթներ ունի ՀՀ նախագահը։ Օրինակ՝ նա կարո՞ղ է հրահանգել տաքսու վարորդին խախտել ճանապարհային երթևեկության կանոններն ու մեքենան կայանել փողոցի չթույլատրված հատվածում։ Այս հարցը, կարծես, պատասխան ունի։

Երեկ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը զբոսաշրջիկների համար տաքսի է պատվիրում՝ անձամբ խոսելով վարորդի հետ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՀ նախագահը ներկայանում և վարորդին հորդորում մեքենան կայանել փողոցի չթույլատրված հատվածում.

Վարորդը չի ուզում ենթարկվել Խաչատուրյանի հորդորին՝ ասելով, որ Ճանապարհային ոստիկանությունն արգելում է մեքենան կայանել ճանապարհի չթույլատրված հատվածում, ինչին հակադարձելով՝ Խաչատուրյանը պատասխանում է.

«Ձեզ հետ ՀՀ նախագահն է խոսում, դուք որտե՞ղ եք։ Հենց էդտեղ էլ կանգնեք։ ԳԱԻ-ին ասեք՝ մենք մի րոպեից կմոտենանք։ Իրենց տենց ասեք»։

Նախագահն, այսպիսով, վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Նրա վարքից կարելի է ենթադրել, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտող քաղաքացին կարող է չպատժվել՝ եթե նախագահն անձամբ մոտենա և բանակցի։ Եթե տաքսու վարորդներն առիթից օգտվեն ու հետևեն ՀՀ նախագահի հորդորներին, ապա ճանապարհային աղետների չափերը դժվար կլինի պատկերացնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ