Ներքին 2 տարի առաջ - 12:46 25-03-2024

Շմոլ գազից թունավորումով 5 քաղաքացի տեղափոխվել է Երևան և հոսպիտալացվել. shamshyan.com

Մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 53 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Մարիամ Հ․-ն, 21-ամյա Անահիտ Ս․-ն և Երևանի բնակիչ 43-ամյա Ելենա Ղ․-ն։

Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է
ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմելուց հետո շտապօգնության 54 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Էլեն Ա․-ին և 41-ամյա Հովհաննես Ս․-ին։

Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոցներ են տեղափոխվել Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկից, որտեղ իրենց վատ են զգացել:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան