Ներքին 2 տարի առաջ - 21:53 24-03-2024

Իր հարևան մորն սպանած, աղջկան էլ դանակահարած կասկածյալին վնասազերծել են Ջրվեժի ռեստորաններից մեկում․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն գտնվում է Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կարճ ժամանակում հասնում են նշված վայր և նշված ռեստորանային համալիրը վերցնում են իրենց հսկողության տակ ու քանի որ Սարգիս Մ․-ն որոնվում էր այսօր՝ մարտի 24-ին, Երևանում «սպանություն», «սպանության փորձ» կատարելու մեջ և նա ունի հոգեկան խնդիրներ, պետք է բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվեր և զգուշությամբ կարողանային նրան վնասազերծեին, քանի որ ամեն պահի նա կարող էր նաև ագրեսիվ պահվածք ցուցաբերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները կարողանում են պրոֆեսիոնալ ձևով մտնել ռեստորանային համալիրի այն սենյակ, որտեղ գտնվում էր նա ու մինչ գլխի կընկներ, թե այս ինչ կատարվեց, ոստիկանները վնասազերծում են նրան, ապա տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով