Արտաքին 2 տարի առաջ - 10:57 24-03-2024

Այսօր Ռուսաստանում համազգային սգո օր է

Մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է ի հիշատակ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների։ Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Մարտի 24-ը սգո օր հայտարարելու որոշումը ռուսաստանցիներին նախօրեին հատուկ ուղերձով հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Մոսկվայի մարզում տեղի ունեցածն անվանել է «արյունալի, բարբարոսական ահաբեկչություն» և խոստացել, որ հանցագործության մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կստանան արդար և անխուսափելի պատիժ:

Ռուսաստանում սգո օր հայտարարելու իրավունք ունի միայն նախագահը։ Այս օրը ազգային դրոշներն իջեցված են, իսկ մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային միջոցառումները։ Հեռուստաալիքները հրաժարվում են գովազդային և ժամանցային հաղորդումներից։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և152 վիրավորի մասին:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա