Ներքին 2 տարի առաջ - 10:32 24-03-2024

ՄԻՊ արձագանքման խումբը քննչական բաժիններում այցելել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում:

Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով