Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:45 23-03-2024

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի և Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ լսումներ կանցկացնի

Արդարադատության միջազգային դատարանը ապրիլին լսումներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առարկությունների վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։

«Երկու երկրները միմյանց մեղադրում են ՄԱԿ-ի հակախտրականության պայմանագիրը խախտելու համար։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է էթնիկ զտումների համար։ Ապրիլյան լսումները կանդրադառնան ԱՄԴ-ի իրավասությանն առնչվող իրավական առարկություններին և չեն շոշափի խտրականության պահանջների էությունը»,- ասված է հրապարակման մեջ:

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել 2021 թվականին։ Այնուհետև Ադրբեջանը հակառակ հայց է ներկայացրել՝ Հայաստանին մեղադրելով նույն պայմանագիրը խախտելու համար։ Այժմ երկու պետություններն էլ իրավական առարկություններ են ներկայացրել միմյանց, որը քննվելու է ապրիլի 15-19-ը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը