Ներքին 2 տարի առաջ - 14:35 22-03-2024

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ոստիկանության աշխատակիցների գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ոստիկանության աշխատակիցների գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ:

Ասված է միության հայտարարության մեջ․

«Այսօր առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Դեռևս չանդրադառնալով հարուցված քրեական վարույթին ու դրա մանրամասներին՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն անընդունելի է համարում կոնտենտի բովանդակության հանգամանքով պայմանավորված՝ որևէ անձի նկատմամբ գործադրված անմարդկային բռնությունը:

Նարեկ Սամսոնյանին նման կերպ ձերբակալել կարող էին միայն, եթե վերջինս կոշտ դիմադրություն ցույց տար, զինված լիներ կամ ոստիկանների կյանքին վտանգ սպառնար, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, չի եղել:

Նարեկ Սամսոնյանի ձերբակալումն ակնհայտորեն դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները, Նարեկ Սամսոնյանի՝ որպես անձի ու լրատվամիջոցի հիմնադրի արժանապատվությունը կոպտորեն խախտելու սանձարձակ միտումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով