Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:30 22-03-2024

3-րդ մասում 73 ծառ է հատվել․ Արմեն Բեգոյան

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան ծառահատման աշխատանքներ են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում։

Բագրատունյաց փողոցում միայն այսօր 73 ծառ է հատվել։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ծառերը հիվանդ էին և պատված միջատներով։

«Այս ծառերի կյանքը 40-ից 50 տարի է, բայց սրանք տնկվել են դեռևս նախորդ դարի 40-ական թվականներին, ծառերն արդեն սպառել են իրենց։ Երևան քաղաքում առանց այդ էլ կանաչ զանգվածը քիչ է, և մեկնարկել է ռեֆորմ, որը կենսունակությունը կորցրած կամ դրանց ավարտին մոտ ծառերի փոխարինումն է»։

Նրա խոսքով՝ քաղաքացիները ցավագին են ընդունում ծառերի հատումը, մտածելով, որ դրանց փոխարեն ինչ-որ կրպակներ են տեղադրվելու, սակայն Բեգոյանը վստահեցրեց, որ ծառահատումից անմիջապես հետո տնկվելու են նոր արժեքավոր տեսակի ծառեր։

«Այստեղ հատվելու է 73 ծառ և տնկվելու է 84-ը, քանի որ տարիների ընթացքում հատվել են ծառեր, սակայն դրանց փոխարեն այլ ծառեր չեն տնկվել»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան